Մեքսիկայի Պուեբլա նահնագում երեկ` փետրվարի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. 10 մեքենա միաժամանակ բխվել են իրար: Այս մասին գրում է Gazeta-ն` հղում անելով La Jornada-ին:
Նշվում է, որ խոշոր ավտովթարի արդյունքում 20 մարդ մահացել է, ևս 40-ը` ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել տեղի հիվանդանոց:
Ականատեսները պատմել են, որ ամեն ինչ սկսել է այն բանից, որ ուղևորատար ավտոբուսը բախվել է ըմպելիքներ տեղափոխող մի բեռնատարի: Դրանից հետո ևս մի քանի մեքենաների բախումներ են եղել: Ավտոմեքենաներից մի քանիսն ամբողջությամբ այրվել են, և ուղևորները նույնիսկ չեն կարողացել դուրս գալ դրանցից:
Նշվում է նաև, որ ամբողջությամբ այրվել է նաև ուղևորատար ավտոբուսը: Այժմ իրավապահ մարմինները փորձում են պարզել ավտովթարի պատճառը: