Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի զինվորականները Դիարբեքիրում բախումների մեջ են մտել քուրդ զինյալների հետ

15:13, շաբաթ, 06 փետրվարի, 2016 թ.
Թուրքիայի զինվորականները Դիարբեքիրում բախումների մեջ են մտել քուրդ զինյալների հետ

Թուրքայի Դիարբեքիր քաղաքի կենտրոնում, զինված բախում է տեղի ունեցել թուրք զինվորականների և քուրդ զինյալների միջև, որի ընթացքում կողմերն արդեն գնդացիրներ և հրետանի են օգտագործել: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:

Աղբյուրը նշում է, որ բախման վայր են ժամանել շտապօգնությունն ու իրավապահ մարմինները: Քաղաքը շրջափակված է զինվորականներով, որոնք կրակում են քրդերի դիրքերի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ մի քանի հատուկ գործողություների արդյունքում թուրք զինվորականներին հաջողվել էր սպանել «Քրդստանի աշխատավորական կուսակացության» 25 զինյալների:

7352 | 1
Facebook