Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Volkswagen-ը ներկայացրել է Ameo կոմպակտ սեդանը

00:10, հինգշաբթի, 04 փետրվարի, 2016 թ.
Volkswagen-ը ներկայացրել է Ameo կոմպակտ սեդանը

Volkswagen ընկերությունը ներկայացրել է Ameo կոմպակտ սեդանը: Մեքենան մշակվել է հնդկական շուկայի համար և վաճառքի կհանվի 2016թ. երկրորդ կեսին:
     Մոդելը կառուցված է PQ25 հարթակի վրա: Ավտոմեքենան Polo-ի կարճացված տարբերակն է և իր դիզայնով համարյա թե չի տարբերվում: Նորույթը հագեցվում է հետևի դիտելիության տեսախցիկով, քրուիզ-քոնթրոլով, պարքթրոնիքներով և տեղեկատվական-զվարճանքային համակարգով:
     Սեդանի շարժիչային գամմայի մեջ մտել է 1,2-լիտրանոց մթնոլորտային շարժիչ երեք ցիլինդրով: Ագրեգատն աշխատում է հինգաստիճան մեխանիկական փոխանցատուփի հետ համատեղ: Ավելի թանկ տարբերակները հագեցվում են 1,5-լիտրանոց դիզելային տուրբո-շարժիչով:

9375 | 0
Facebook