Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայի կառավարությունը մեղադրում է Նեյմարին՝ հարկերից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու համար

15:48, չորեքշաբթի, 03 փետրվարի, 2016 թ.
Բրազիլիայի կառավարությունը մեղադրում է Նեյմարին՝ հարկերից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու համար

Բրազիլիայի կառավարությունը մեղադրում է Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարին՝ հարկերից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու համար։ Ֆուտբոլիստը խախտել է օրենքն Իսպանիա տեղափոխվելուց առաջ՝ 2006-ից 2013 թվականներին։ Նեյմարին մեղադրանքներ կառաջադրվեն 4 կետով։ Մեղադրանքներ կառաջադրվեն նաև ֆուտբոլիստի հորն, ինչպես նաև «Բարսելոնա»-ի նախկին և ներկայիս նախագահներին՝ Սանդրո Ռոսելին և Խոսե Մարիա Բարտոմեուին։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
     Հիշեցնենք, որ զուգահեռ Նեյմարի դեմ գործ է հարուցել Մադրիդի դատարանը՝ կապված ֆուտբոլիստի տրանսֆերի հետ։

8991 | 0
Facebook