Արդեն մի քանի օր լուրեր են շրջանառվում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջիկա պաշտոնանկության մասին: Ասում են՝ վերջինը նշանակվելու է Բելգիայում ՀՀ դեսպան, իսկ ԿԳՆ պորտֆելը տրվելու է ՀՅԴ-ին: Ըստ լուրերի՝ նախարարությունում, սակայն, հանգիստ մթնոլորտ է, Աշոտյանի՝ ճամպրուկային տրամադրությունների մասին խոսակցություններն աշխատակիցները չեն հաստատում:
Սպասվում է, որ ՀՀԿ ԳՄ` եկող շաբաթ տեղի ունենալիք նիստից հետո հստակություններ կմտցվեն կառավարությունում սպասվող կառուցվածքային և կադրային փոփոխությունների վերաբերյալ: