Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Հենրիխ Մխիթարյան. ''Կարևորն այն է, որ մեր թիմը հաղթանակեց''

14:19, երկուշաբթի, 22 օգոստոսի, 2011 թ.
Հենրիխ Մխիթարյան. ''Կարևորն այն է, որ մեր թիմը հաղթանակեց''
     Ֆուտբոլի Ուկրաինայի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի ''Շախտյոր''-''Իլյիչևեց'' հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Հերիխ Մխիթարյանը տպավորություններով կիսվել է terrikon.com-ի թղթակցի հետ: Նշենք, որ այս մրցավեճում ''Շախտյորը'' հաղթանակ է տարել 2:0 հաշվով, ինչին մեծապես նպաստել է նաև մեր ֆուտբոլիստը:

Հարց- Հենրիխ, ինչի՞ հաշվին այսօր ''Շախտյորը'' կարող էր հաղթել խոշոր հաշվով:

Պատասխան- Մենք խաղադաշտ դուրս եկանք հանուն հաղթանակի: ''Իլյիչևեցը'' լավ թիմ է ու բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեց: Մենք նույնիսկ պաշտպանվում էինք` փորձելով երկար պահել գնդակը: Գիտակցում էինք, որ եթե արագ գոլ չխփենք, շատ դժվար կլինի: Հասանք մեր նպատակին, այնուհետ խփեցինք երկրորդ գոլը:

Հարց- Կասես` ի՞նչ կատարվեց երկրորդ կեսում, երբ ''Շախտյորի'' պաշտպանությունը շարունակ ձախողվում էր:

Պատասխան- Գլխավոր մարզիչը պաշտպանական օղակում նոր սխեմաներ փորձարկեց: 2:0 հաշվի ժամանակ դա կարելի էր: Ինչ-որ բաներ ստացվեցին, ինչ-որ բաներ` ոչ: Հանդիպման տեսագրությունը դիտելով` կփորձենք շտկել բացթողումները: Առջևում Չեմպիոնների լիգայի հանդիպումներն են և ամեն ինչ պետք է անենք, որ պատասխանատու այդ մրցաշարին պատշաճ կերպով ներկայանանք:

Հարց- Այսօր ճանաչվեցիր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ. ի՞նչ զգացողություն ունես:

Պատասխան- Իհարկե, ուրախ եմ, բայց կարևորն այն է, որ մեր թիմը հաղթանակ տոնեց:
6445 | 0
Facebook