Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Նոր «Աստղային պատերազմներ»-ը շարունակում ռեկորդներ սահմանել

12:03, կիրակի, 27 դեկտեմբերի, 2015 թ.
Նոր «Աստղային պատերազմներ»-ը շարունակում ռեկորդներ սահմանել

Լեգենդար ֆանտաստիկ կինոսագայի՝ «Աստղային պատերազմներ»-ի շարունակությունը՝ «Աստղային պատերազմներ. ուժի արթնացումը» ֆիլմը տոմսարկղային եկամուտի հերթական ռեկորդն է սահմանել ԱՄՆ-ում՝ Սուրբ Ծնունդին հավաքելով 49,3 միլիոն դոլար:

Սա առանձին վերցված ցանկացած տոն օրվա ամենաբարձր ցուցանիշն է կինեմատոգրաֆիայի ողջ պատմության մեջ:

«Աստղային պատերազմներ»-ի յոթերորդ մասը շարունակում է առաջատար մնալ նաև տոմսարկղային եկամուտների ընդհանուր ցուցիչով: Ամբողջ աշխարհում ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել 1 շաբաթ առաջ, հավաքել է 900 միլիոն դոլար, իսկ միչև երկուշաբթի այդ ցուցանիշը կհատի 1 միլիարդի սահմանը:

Այս պահին կինոյի պատմության՝ կոմերցիոն առումով ամենահաջողված ֆիլմը եղել են Ջեյմս Քեմերոնի 2 ֆիլմերը՝ «Ավատար»-ը (պրեմիերայից՝ 2009 թվականից ի վեր հավաքել է 2,79 միլիարդ դոլար) և «Տիտանիկ»-ը (1997-ից ի վեր՝ 2,19 միլիարդ դոլար):

Դատելով ցուցադրությունների առաջին շաբաթվա արդյունքներից, Ջեյ Ջեյ Քեմերոնի նոր «Աստղային պատերազմներ»-ը բոլոր հնարավորություններն ունի Քեմերոնի 2 ռեկորդներն էլ գերազանցելու:

«Աստղային պատերազմներ. ուժի արթնացումը», թրեյլեր
31158 | 0
Facebook