Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մոլորակի ամենագեղեցիկ ու գունագեղ թռչուններից մեկը վերացման վտանգի տակ է

22:37, հինգշաբթի, 07 հունվարի, 2016 թ.
Մոլորակի ամենագեղեցիկ ու գունագեղ թռչուններից մեկը վերացման վտանգի տակ է

Ավստրալիայում բնակվող Գուլդովա ամադինան համարվում է մոլորակի ամենագեղեցիկ ու գունագեղ թռչուններից մեկը: Թռչունների այս տեսակն առաջին անգամ նկարագրել է անգլիացի կենդանաբան Ջոն Գուլդմանը 1844-ին և նրանց անվանել իր սիրելի կնոջ անունով: Գուլդմանն այս անունը տվել է միայն սևագլուխ տարատեսակին` կարմիր և դեղին գլուխ ունեցողներին համարելով առանձին տեսակներ, սակայն այսօր արդեն պարզ է, որ նրանք միևնույն թռչուններն են և ազատորեն խաչասերվում են: Բնության մեջ ամենաշատը հանդիպում է հենց սևագլուխ Գուլդովա ամադինան, իսկ դեղնագլուխները եզակի են, նրանց գլխի դեղին գույնը մուտացիայի արդյունք է:

Ավստրալիայում այս թռչունները, որոնք նաև հիանալի ձայներ են արտաբերում, վերացման վտանգի տակ են: Այսօր նրանք ավելի շատ հանդիպում են կենդանաբանական այգիներում և անհատական թռչնանոցներում:

21853 | 0
Facebook