Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Պարզվել է, որ թութակները կարողանում են գործիքների միջոցով կալցիում հայթայթել

22:01, հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2015 թ.
Պարզվել է, որ թութակները կարողանում են գործիքների միջոցով կալցիում հայթայթել

Յորքշիրի համալսարանի գիտնականները առաջին անգամ կարողացել են հետևել, թե ինչպես են թութակներն օգտագործում ծովային քարերն ու փյունիկյան արմավենու կորիզները ծովախեցիների մեջից կալցիում հանելու համար: Հետազոտություններն իրականացվել են Coracopsis vasa տեսակի 10 թութակի հետ: Պարզվել է, որ թռչունները ոչ միայն կարողանում են խեցիներից կալցիում հանել, այլև՝ կիսվել իրենց «աշխատանքային գործիքներով» այլ ցեղակիցների հետ: Քարերով ու կորիզներով թութակները քերել են խեցիների պատերից սննդարար նյութն ու կերել:

Թութակներին հետևել են 8 ամիս շարունակ՝ մարտից մինչև հոկտեմբեր: Ծովախեցիների հանդեպ հետաքրքրությունը առավել նկատվել է մարտից մինչև ապրիլի կեսեր ընկած ժամանակահատվածում, երբ փետրավորները հատկապես սուր են զգում կալցիումի կարիք ձվադրումից առաջ: Հետազոտողներին սկզբում շատ զարմացրել է այն փաստը, որ առավել շատ արուներն են հետաքրքրված եղել խեցիներով, սակայն հետո պարզվել է, որ արուները հիմնականում էգերին են տալիս իրենց հայթայթած կալցիումը:

11982 | 0
Facebook