Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Չոր ջուր` նոր միջոց քաղցի և երաշտի դեմ

22:23, շաբաթ, 26 դեկտեմբերի, 2015 թ.
Չոր ջուր` նոր միջոց քաղցի և երաշտի դեմ

Կիսաանապատային տարածքների ֆերմերներն արդեն օգտագործում են երաշտի դեմ պայքարի այս նոր մեթոդը` հատուկ փոշի, որն իր վիճակի է կլանել հեղուկը: Solid Rain (կարծր անձրև) անունն ստացած այս փոշին արտաքուստ նման է շաքարի: Պատրաստված է հատուկ ներծծող նյութից` կալիումի պոլիակրիլատից և ընդունակ է իր մեջ ներծծել անհավանական ծավալով ջուր` իր ծավալից 500 անգամ շատ: Մեկ լիտր ջուրը ներծծվում է 10 գրամ «կարծր անձրև»-ի մեջ` վերածվելով ամուր, թափանցիկ գելի: Նրա մեջ ներծծված ջուրն ի վիճակի է առանց գոլորշիանալու մնալ 1 տարի: Եթե այն տեղադրվի հողի մեջ, ապա բույսերի արմատները հնարավորություն կունենան դրա մեջից ներծծել ջուրը:

Այս «կարծր անձրև»-ը հայտնագործել է մեքսիկացի ինժեներ-քիմիկոս Սերխիո Ջիզես Ռիկո Վելասկոն: Այժմ նրա հայտնագործությունը իսկական փրկություն է երաշտի դեմ պայքարի համար, այնինչ նախապես նա ցանկանում էր նյութ ստեղծել մանկական տակդիրների համար:

15227 | 0
Facebook