Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխող կուսակցությունը փորձելու է ամբողջովին «վերաձևել» իր թիմը. «Իրատես de facto»

09:55, երեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2015 թ.
Իշխող կուսակցությունը փորձելու է ամբողջովին «վերաձևել» իր թիմը. «Իրատես de facto»

«Ասում են, թե իշխող կուսակցությունը փորձելու է ամբողջովին «վերաձևել» իր թիմն ու խաղի կանոնները՝ 2017 թվի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Մեր տեղեկություններով՝ «համապատասխան» մարդիկ արդեն իսկ աշխատում են այն թիմի ու թեկնածուների «քարտեզների» վրա, որոնցով ՀՀԿ-ն կկարողանա դառնալ մրցակցային։ Իշխանությունը որոշել է աշխուժացնել երիտասարդական կառույցները, ինչպես արել է հակընդդեմ ճամբարը, ինչպես նաև յուր երիտասարդներին «ներդնել» այդ հակընդդեմ կառույցների մեջ, որպես «տրոյական ձի»։
    
     Ասում են նաև, որ թեև Սերժ Սարգսյանն ապագա «տեսլականների» մասով դեռ իր խաղաքարտերը չի բացում և, ըստ լավատեղյակ աղբյուրների, մինչև վերջին վայրկյանը՝ ցուցակը կազմելը, չի էլ բացելու, այնուհանդերձ, որոշ «ամենագետներ» արդեն իսկ տեղյակ են նրա մտադրությունների մասին»,– գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

6897 | 5
Facebook