Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, ռուբլով հետևյալ ավանդներն են առաջարկում անհատ ձեռներեցներին
Անհատ ձեռներեցներին ամենաբարձր տոկոսադրույքով ռուբլով ավանդն առաջարկում է «Արդշինբանկ»-ը` «Ստանդարտ» ավանդի եկամտաբերությունը 7.5% է: «Արդշինբանկ»-ում առաջարկվող «Ստանդարտ» ավանդատեսակը գործում է նաև 7.3% եկամտաբերությամբ` 271-365 և 366-549 օր ժամկետներով: Գործում են նաև «Ստանդարտ» ավանդատեսակի այլ տարբերակներ` 7.1%, 7%, 6.9% և այլ եկամտաբերությամբ:
7% եկամտաբերությամբ ռուբլով ավանդներ գործում են նաև «Յունիբանկ»-ում` ավանդ «Յունի-կորպորատիվ» և ավանդ «AMD/RUR»:
Անհատ ձեռներեցներին ռուբլով առաջարկվող մյուս ավանդատեսակներին ու դրանց պայմաններին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:
Ռուբլով առաջարկվող ավանդների եկամտաբերությամբ` վարկանիշային աղյուսակը գլխավորում է «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ը: