Ամուսինների առանձին քունը պետք է լինի նույնքան տարածված, որքան միասնական քունը, եթե դրա կարիքը կա, եզրակացրել են ամերիկյան գիտնականները: Ըստ հարցումների՝ ամերիկացի ամեն 4-րդ զույգը տարբեր պատճառներով քնում է առանձին անկողիններում, և դա ոչ միայն չի վնասում հարաբերություններն, այլև՝ ընդհակառակը:
Միասին քունը կարող է ինչպես անքնության, այնպես էլ հարաբերությունների միապաղաղության ու ձանձրույթի պատճառ դառնալ: Անգամ երբ ամուսիններն առանձին են քնում որոշակի ժամանակը մեկ, դա առաջացնում է տպավորություն, թե իրենք ամուսնացած էլ չեն, այլ՝ նոր սիրահարված սիրեկաններ, բացատրել են քնի մասնագետները: