«Ջահել տղա է, չաշխատի՞, աշխատանքի ընդունվելն ի՞նչ մի մեծ բան է, էդ ի՞նչ պաշտոն է: Մենք ամեն ինչ անում ենք, որ այս երիտասարդությունը աշխատանքի ընդունվի, դուք` ինչ եք ասում»,- այս մասին այսօր` նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` անդրադառնալով իր տղայի նոր պաշտոնի նշանակմանը։
Լրագրողներից մեկի հարցին, թե իրավունք ունի՞ պետական պաշտոն զբաղեցնել բանակից ազատված անձը, նա պատասխանել է. «Չի ազատվել, գնալու է ծառայության»:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, նոյեմբերի 2-ին նշանակվել է «Հայանտառ ՊՕԱԿ»-ի տնօրենի օգնական։