Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանական ԶԼՄ-ների հաշվարկով՝ «Ոսկե գնդակը» բաժին կհասնի Մեսսիին

16:18, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
Իսպանական ԶԼՄ-ների հաշվարկով՝ «Ոսկե գնդակը» բաժին կհասնի Մեսսիին

Իսպանական ԶԼՄ-ները գրում են, որ Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կճանաչվի 2015-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ՝ արժանանալով «Ոսկե գնդակի»։
     «El Mundo Deportivo» պարբերականը սեփական հետաքննություն է անցկացրել՝ հարցում անելով 100 գործող ֆուտբոլիստներից և 25 երկրների մարզիչներից։ 100-ից 71 հոգի արգենտինացուն առաջին տեղն են տվել։ Արդյունքում, Մեսսին հավաքել է 414 միավոր՝ հնարավոր 500-ից։
     Երկրորդ հորիզոնականում է «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 212.5 միավորով։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 95.5 միավորով։
     Եթե կանխատեսումն իրավացի լինի, Մեսսին կստանա կարիերայի 5-րդ «Ոսկե գնդակը»։ Ավելի վաղ ֆուտբոլիստը լավագույնն է ճանաչվել 2009-ից 2012 թվականներին։
     Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Ցյուրիխում՝ 2016-ի հունվարի 11-ին։ Այս պահին մրցանակին հավակնում են 23 ֆուտբոլիստներ։ Եզրափակիչ փուլ դուրս եկած ֆուտբոլիստների եռյակը հայտնի կդառնա նոյեմբերի 30-ին։

4952 | 0
Facebook