Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիական հակամարտությունն ու ռուսական օդանավի խոցումը Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ կարող են դառնալ. «CNN»

16:03, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Սիրիական հակամարտությունն ու ռուսական օդանավի խոցումը Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ կարող են դառնալ. «CNN»

«CNN» պարբերականն, անդրադառնալով ռուսական օդանավի խոցմանը, նշում է, որ Թուրքիայի այդ քայլն էլ ավելի է վաթարացնելու Սիրիայի` առանց այն էլ սրված իրավիճակը:

«Սիրիայի հակամարտության պատճառով տեղի ունեցած Փարիզի ողբերգական դեպքերից ընդամենը մի քանի օր անց (դա Երկրորդ համաշխարհայինից հետո Եվրոպային պատուհասած ամենամեծ ահաբեկչական հարձակումն էր) և Եվրոպայի ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Բրյուսելում ստեղածված լարված իրադրության ֆոնին ՆԱՏՕ անդամ-պետություն համարվող Թուրքիան ռուսական օդանավ է կործանում: Եթե դա պատահեր Սառը պատերազմի տարիներին, ապա Ռուսաստանը միջուկային պատերազմ կհայտարարեր, սակայն քանի որ այդ տարիներն անցել են, Ռուսաստանն առայժմ միայն արտահերթ ժողով գումարեց: Սակայն իրականում Ռուսաստանի այդ գործողությունները չպետք է ընդունել որպես ոչինչ չանելու պատրաստակամություն: Ռուսաստանն արդեն մեղադրել է Թուրքիային «ահաբեկիչներին սատարելու» համար և նախազգուշացրել Թուրքիային լրջագույն հետևանքների մասին:

Դեռևս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Փարիզի ահբեկչության օրերին այդ իրադարձությունը Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ անվանեց, սակայն իրականում դրա սկիզբ է հանդիսանալու սիրիական հակամարտությունը: Ժողովրդավարության համար սովորական ցույցերից սկսված այդ հակամարտությունը շատ շուտով վերաճեց բռնությունների հզոր ալիքի` դուրս գալով մեկ պետության շրջանակներից. շիաներն սկսեցին պայքարել սուննիների դեմ, արաբներն` իրանցիների դեմ, «Ալ-Քաիդան» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումները` միմյանց դեմ: Միևնույն ժամանակ` քրդերը որոշեցին պայքարել ԻՊ ահաբեկիչների դեմ, իսկ Թուրքիան էլ որոշեց ոչնչացնել քրդերին: Բացի այդ` այստեղ բախվում են նաև պետությունների աշխարհաքաղաքական շահերը. Ռուսաստանը Սիրիայում իրականում պայքարում է ոչ թե ԻՊ դեմ, այլ Ասադի ռեժիմը պահպանելու համար, Թուրքիան երկու նպատակ ունի` թույլ չտալ քրդերին ակտիվություն ցուցաբերել Սիրիայում և տապալել Ասադի ռեժիմը: Ռուսաստանը ցանկանում է նաև խարխլել Ամերիկայի դիրքերը Մերձավոր Արևելքում, մինչդեռ ԱՄՆ-ը ձգտում է հեռու պահել այս ամենից Ռուսաստանին և տապալել Ասադի ռեժիմը: Ստացվում է այնպես, որ սիրիական հակամարտության շուրջ տաօրինակ կոալիցիաներ են ստեղծվել և ամեն մեկը փորձում է պայքարել այդ հակամարտության լուծման մեջ որևէ կերպ ներառված իր թշնամու դեմ:

Բացի դրանից, այդ հակամարտության ֆոնին բազմահազարանոց սիրիացիների բանակ գաղթեց Եվրոպա` հաստատվելով եվրոպական մի շարք պետություններում: Գաղթականների անվան տակ Եվրոպա թափանցեցին նաև ահաբեկիչներ, որոնք դարձան մի շարք մարդկանց մահվան պատճառ Կանադայում, Ֆրանսիայում, Դանիայում, Ավստրալիայում և մի շարք այլ պետություններում` սիրիական հակամարտության մեջ ներառելով ընդհանուր առմամբ մոտ 60 երկիր:

Հենց այս տարօրինակ խմբավորումներն ու պետությունների` իրար հակասող գործողություններն էլ վկայում են նոր համշխարհային պատերազմի սկսման հավանականության մասին»,- նշում է պարբերականը:

10140 | 0
Facebook