Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մոլորակի որ կենդանին է ապրում բոլորից երկար

22:08, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
Մոլորակի որ կենդանին է ապրում բոլորից երկար
     Գիտությունը պարզել է, որ մոլորակի կենդանական աշխարհում երկարակեցության բացարձակ ռեկորդը պատկանում է կարմիր ծովային ոզնիներին (Strongylocentrotus franciscanus): Սրանք անողնաշարավոր կենդանիներ են, որ ապրում են Ամերիկայի արևմտյան ափերի ծանծաղ ջրերում:
Ծովային ոզնին չափահասության աստիճանին հասնում է ձևավորվելուց հետո ընդամենը 1 ամսվա ընթացքում, 2 տարեկանում հասնում է 4 սմ երկարության, իսկ ամեն տարի նրա հասակին ավելանում է ևս 0,1 սմ:
Այս կենդանին գիտնականների հատուկ ուշադրությանն է արժանացել, երբ գտել են 1805 թվականով թվագրված առանձնյակ:
Ուսումնասիրությունները պարզել են, որ այս երկարակյացն ունի նախանձելի առողջություն և հիանալի բազմանում է: Նախկինում կարծել են, թե ծովային ոզնիներն ապրում են 15 տարի, այնինչ պարզվել է, որ դրանք ապրում են նվազագույնը 200 տարի, երբեք չեն ծերանում, իսկ դրանցից որոշները երբեք չեն դադարում աճել: Ամենամեծ առանձնյակների տրամագիծը հասնում է 19 սմ-ի, այսինքն՝ տարիքը գերազանցում է 200-ը:
Ստացվում է, որ եթե բացառվեն արտաքին աննպաստ գործոնները՝ գիշատիչներին ու ձկնորսական ցանցերը, ծովային կարմիր ոզնիները կապրեն մի քանի դար:
17972 | 1
Facebook