Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն հայտնել է, որ ցանկանում է ՌԴ քաղաքացիություն ստանալ

11:50, երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2015 թ.
Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն հայտնել է, որ ցանկանում է ՌԴ քաղաքացիություն ստանալ

Հոլիվուդյան հայտնի դերասան, օսկարակիր Ռոբերտ Դե Նիրոն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում սեփական ռեստորանն է բացել: Ինչպես գրում է «Sputnik international»-ը, ռեստորանի բացման օրը հայտնի դերասանը պատասխանել է նաև ռուս լրագրողների հարցերին` նշելով, որ դեմ չի լինի ՌԴ քաղաքացիություն ստանալուն:

«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Դե Նիրոն չի ցանկանում հետևել արտասահմանցի մի շարք հայտնիների օրինակին և ՌԴ քաղաքացիություն ստանալ, դերասանը նշել է. «Հնարավոր է` ես դիմեմ ՌԴ իշխանություններին ինձ Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու համար: Ինչպես հասկանում եք, դա իրոք բարդ հարց է և առայժմ ոչինչ հստակ ասել չեմ կարող»:

Դե Նիրոն նշել է նաև, որ ինքը Մոսկվայում ռեստորան է բացել, քանի որ շատ է սիրում ռուսական խոհանոցը և հաճույքով համտեսում է դրա ճաշատեսակները:

Իր խոսքում աշխարհահռչակ դերասանն անդրադարձել է նաև ռուս-ամերիկյան ներկայիս հարաբերություններին` կոչ անելով Մոսկվային և Վաշինգթոնին մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համագործակցել միմյանց հետ:
15920 | 2
Facebook