Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես են կոկորդիլոսներին մորթում` թանկարժեք պայուսակներ և այլ իրեր պատրաստելու համար

23:08, ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2015 թ.
Ինչպես են կոկորդիլոսներին մորթում` թանկարժեք պայուսակներ և այլ իրեր պատրաստելու համար

Կենդանիների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ամերիկյան «PETA» ընկերությունը հետաքննություն է անցկացրել, թե ինչպես են կոկորդիլոսներին և ալիգատորներին մորթում` «Բիրկին» պայուսակներ, թանկարժեք գոտիներ և դրամապանակներ ստանալու համար:

Ընկերությունը պարզել է Տեխասում գործող «Hermès» նորաձևության տան կաշեգործարանի մասին, որտեղ կենդանիներին պահում են դաժան պայմաններում: «PETA»-ն պարզել է, որ այդտեղ ալիգատորներին պահում են կեղտաջրերում, առանց արևի լուսի և հիգիենայի տարրական կանոնների: Կենդանիներն այդտեղ նույնիսկ անասնաբույժի հսկողության տակ չեն գտնվում: Հենց որ ալիգատորները դառնում են մեկ տարեկան, նրանց դաժանորեն մորթում են: Այդ ընթացքում նույնիսկ հաշվի չի առնվում այն փաստը, որ նրանք գիտակից են և զգում են ցավը: Այդ է պատճառը, որ ալիգատորները դանակի ստացած հարվածներից հետո դեռևս մի քանի րոպե շարժում են իրենց ոտքերը` գալարվելով ցավից:

Նույնը կատարվում է Նեղոսից բերված կոկորդիլոսների հետ: Այդ գետում բնակվող կոկորդիլոսները սովորաբար կարողանում են ապրել մինչև 80 տարի, սակայն 3 տարեկանում դրանց դաժանորեն մորթում են` նորաձևությանը ծառայեցնելու համար: Դրանից հետո մորթված սողունների կաշին ուղարկվում է «Hermès» նորաձևության տանը` «Բիրկին» և «Քելլի» մոդելների շքեղ պայուսակներ ստանալու համար:

15434 | 0
Facebook