Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը. նախագահները քննարկել են Սիրիայի հարցը

12:25, չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2015 թ.
Կայացել է Պուտին-Ասադ հանդիպումը. նախագահները քննարկել են Սիրիայի հարցը

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեկնել էր Ռուսաստան:

Այսօր` հոկտեմբերի 21-ին, կայացել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

Հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին և ռուս ժողովրդին` իր երկրին աջակցելու համար: «Մենք շնորհակալ ենք նրանց, քանի որ նրանք սատարում են Սիրիայի ամբողջականությանն ու անկախությանը: Այստեղ ամենից կարևորն այն է, որ ամեն ինչ արվում է միջազգային օրենքների համապատասխանության շրջանակներում»,- նշել է Ասադը Պուտինի հետ զրույցի ժամանակ:

Միևնույն ժամանակ Սիրիայի նախագահը հավելել է, որ հենց Ռուսաստանի միջամտության շնորհիվ հնարավոր եղավ կանխել ահաբեկիչների դիրքերի ընդլայնումն` ամբողջ Սիրիայով: «Ահաբեկչությունը, որն այսօր տարածվել է մեր երկրում, ավելի կխորանար և ավելի մեծ տարածքներ կընդգրկեր, եթե չլինեին Ձեր որոշումներն ու գործողությունները` Սիրիայի տարածքում»,- ասել է Ասադը Պուտինին:
10021 | 1
Facebook