Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արա Աբրահամյանը մտադիր է կուսակցություն ստեղծել. նա խոսել է Սերժ Սարգսյանի հետ

11:55, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2015 թ.
Արա Աբրահամյանը մտադիր է կուսակցություն ստեղծել. նա խոսել է Սերժ Սարգսյանի հետ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մինչև 2016-ի մարտ մտադիր է կուսակցություն ստեղծել՝ չբացառելով նաև որևէ ուժի հետ միանալն ու խորհրդարանական ընտրություններին մասնակցելը: «Տեսնեմ՝ քաղաքական ի՞նչ ուժ կարող եմ ստեղծել, որ ծրագրերս ներկայացնեմ, ուղիները նշեմ, թե ի՞նչ կարող ենք անել ՀՀ-ի համար, մեծ բիզնեսի համար: Մենք 3 մլն-ից ավելի հայեր ունենք ՌԴ-ում, Ռուսաստանը կարևոր դեր ունի Հայաստանի համար, բայց շեշտում եմ՝ Ռուսաստանը նման խնդիր չի դրել, ինչպես մամուլում է գրվում, մենք պետք է բոլորի հետ աշխատենք: Կներկայացնենք նաև մեր ծրագիրը, որտեղ նշված կլինի՝ ո՞ր երկրների հետ ենք աշխատելու, ո՞ր երկրներն են ներդրումներ կատարելու, ո՞ր ընկերությունների հետ ենք աշխատատեղեր բացելու»,- հավելեց Աբրահամյանը:
     Բանախոսը նշեց նաև, որ կուսակցություն ստեղծելու մասին խոսել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ. «Նա ինձ ասաց՝ ինչու չէ, եթե որոշել եք Հայաստանին օգտակար լինել, փորձեք»։

5779 | 0
Facebook