Թուրքիայի հարավ-արևելյան հատվածի դպրոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես գրում է «ՌԻԱ»-ն, պայթյունը հնչել է դպրոցի բակում:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով մեկ երեխա մահացել է, երկուսը` վիրավորվել:
Նախնական վարկածով` երեխաները դպրոցի բակում նռնակ են գտել և սկսել են խաղալ վերջինով, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը: