Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն Երևանում է: Նա ժամանել է Հայաստան՝ «Բանանց» ակումբի ենթակառուցվածքներին ծանոթանալու, ինչպես նաև խորհուրդներով օգնելու համար:
Նշենք, որ մարզիչը Հայաստան է ժամանել «Բանանց»-ի սեփականատեր Ջևան Չելոյանցի հրավերով։ Այս պահին Երևանում է նաև Ջևան Չելոյանցը: