Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների 1/3-ը հոգեբանական խնդիրներ ունի

01:05, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների 1/3-ը հոգեբանական խնդիրներ ունի
     Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների 1/3 մասը տառապում է ընկճախտից և հոգեբանական այլ խնդիրներից։ Նման եզրակացության եկել էն Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro)՝ համապատասխան հետազոտություններ անցկացնելուց հետո։
Ընդհանուր առմամբ` հետազոտությանը մասնակցել է 607 գործող և 219 նախկին ֆուտբոլիստ։ Ընկճախտի և հոգեբանական նմանատիպ խնդիրների մասին հարցման ընթացքում հայտնել է ֆուտբոլիստների համապատասխանաբար 38 և 35%-ը։ 9 և 25%-ը համապատասխանաբար հայտնել է, որ չարաշահում են ալկոհոլը, 4 և 11%-ը խոստովանել է, որ ծխում է։
Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ կապ կա ընկճախտի և լուրջ վնասվածքների միջև։ Ֆուտբոլիստներն, ովքեր տարել են 3 և ավելի լուրջ վնասվածք, 2-4 անգամ ավելի հաճախ են խոսում հոգեբանական խնդիրների մասին։
10369 | 0
Facebook