Թուրքիայի արտգործնախարարությունը համատեղ հայտարարություն է տարածել, որում 7 երկիր Ռուսաստանին կոչ է անում կենտրոնանալ միայն «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա: Այդ հայտարարության տակ ստորագրել են Ֆրանսիան, Գերմանիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը: Հայտարարության մեջ շեշտվում է, որ Ռուսաստանը դադարեցնի ռմբակոծությունները սիրիական ընդդիմության տարածքների վրա, հայտնում է «Ռոյթերս»-ը:
Ռուսաստանյան իշխանություններն էլ շարունակում են պնդել, թե ավիահարվածներ կատարվում են միայն ահաբեկիչների հենակետերի վրա, ու վերը նշված համատեղ հայտարարությունը տեղեկատվական պատերազմ են որակում: