Վերջին օրերին Հայաստանում նկատվում է արտարժույթի փոխարժեքների անկանոն տատանում` հիմնականում նվազում: Դա զարմացնում է քաղաքացիներին, քանզի ամբողջ աշխարհում հակառակ տենդենց է նկատվում, և նման դրսևորումը հնարավոր չէ երկար պահել: Ըստ լուրերի` Հայաստանում արտարժույթի նվազումը կազմակերպված է իշխանությունների կողմից, որի նպատակն է ցածր գնով հավաքել բնակչության մոտ գտնվող արտարժույթը, այնուհետև` փոխարժեքի անխուսափելի բարձրացումից հետո, իրացնել այն:
Ասում են, որ բացի վերոնշյալը ՀՀ բանկերին Կենտրոնական բանկից հրահանգվել է հոկտեմբերի 1-ից նվազեցնել արտարժույթով ավանդների տոկոսադրույքները: Ասում են նաև, որ նվազեցումից հետո ՀՀ բանկերում դոլարային ավանդի ներգրավումը կտատանվի 6%-7% միջակայքում` նախկին 8%-ի փոխարեն: