Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ուրվագծվեց նոր կոալիցիան. «Ժամանակ»

10:06, շաբաթ, 19 սեպտեմբերի, 2015 թ.
Ուրվագծվեց նոր կոալիցիան. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Խորհրդարանում ավարտվեցին Սահմանադրական փոփոխությունների քննարկումները, որոնց արդյունքում վերջնականապես հստակեցվեց, թե քաղաքական որ ուժերն են պատրաստվում պաշտպանել սահմանադրական փոփոխությունները, իսկ որոնք են տարբեր պատճառաբանություններով դեմ այդ փոփոխությունների անցկացմանը:
     ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պարագան պարզ էր ի սկզբանե: Եվ ահա, երեկ նրանց միացավ նաև ԲՀԿ-ն, ու փաստորեն նախագծի քննարկումների արդյունքում ձևավորվեց այն նույն քաղաքական կոալիցիան, որը ձևավորվել էր 2007 թվականի խոհրդարանական ընտրությունից հետո՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի մասնակցությամբ»,- գրում է թերթը:
     Մանրամասներն՝ այսօրվա համարում:

8444 | 6
Facebook