Երգիչ Աբրահամ Ռուսոյի կյանքը վերջին ժամանակահատվածում փոխվել է: Նա օրը 12 ժամ անցկացնում է աղոթքներով և Սուրբ գրքերի ընթերցանությամբ՝ ապրելով և աշխատելով սուրբ Նիկոլայի եկեղեցում:
Երգիչը երկու ամիս առաջ Վատիկանում հանդիպել է Հռոմի պապին: Այդ հանդիպման համար Աբրահամ Ռուսոն դեռ ամիսներ առաջ էր նամակ գրել պապին՝ խնդրելով հանդիպում: Հանդիպման ընթացքում նա կարողացել է փոքրիկ զրույց ունենալ պապի հետ: «Ես պապին նվիրեցի Կազանյան աստվածամոր հնագույն սրբապատկերը: Ընդունելով նվերը՝ նա օրհնեց ինձ»,- ասել է Ռուսոն: