Մեքսիկայում հորդառատ անձրևներից ու հողի հոսքից հետո հայտնաբերվել է եղբայրական գերեզման: Նուեվո-Լեոն նահանգի Սալինաս Վիկտորյա շրջանում գտնվել են մարդու 31 հազար մնացորդներ: Հաղորդվում է, որ բոլոր զոհերն էլ սպանվել են կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից:
Պատկան մարմինները հայտարարել են, որ առայժմ հայտնի չէ, թե ում են պատկանել այդ մնացորդները:
«Քաղաքացիները՝ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը 2011 թվականից ստացել է մարդկանց անհետացման մասին 967 ահազանգ, հաջողվել է բացահայտել միայն մի քանիսի հետքերը: