Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը պատրաստվում է ընդլայնել ՌԴ դեմ կիրառված պատժամիջոցները

10:35, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
ԵՄ-ը պատրաստվում է ընդլայնել ՌԴ դեմ կիրառված պատժամիջոցները

Եվրոմիությունը պատրաստվում է ընդլայնել ՌԴ դեմ կիրառված պատժամիջոցների ժամկետը մինչև 2016թ. մարտի կեսը: Այս մասին հաղորդում է «Wall Street Journal»-ը` հղում անելով Բրյուսելում իր դիվանագիտական աղբյուրներին:

Նշվում է, որ այս հարցով վերջնական որոշում է ընդունվելու ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների` այսօր` սեպտեմբերի 2-ին կայանալիք հանդիպման ժամանակ: Մինչ այդ հայտնի է դարձել, որ կառույցը պատրաստվում է մինչև 2016թ. մարտի 15-ն ընդլայնել Ռուսաստանի` մոտ 200 ֆիզիկական և իրավաբանական անձանց հանդեպ կիրառած պատժամիջոցները: Դրանց վերջնաժամկետն ավարտվում է այս տարվա սեպտեմբերի 15-ին:

Հաղորդվում է, որ ընդլայնվելու են նաև Ուկրաինայի` ռուսամետ անջատականների հսկողության ներքո գտնվող տարածքները, որպեսզի պահպանվեն Ռուսաստանի դեմ կիրառվող ճնշումներն այնքան ժամանակ, մինչև Մինսկի համաձայնագիրն ամբողջությամբ ի կատար չածվի և ամբողջական հրադադար չկնքվի:

7176 | 0
Facebook