Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում լրագրող Խադիջա Իսմաիլովային 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել

17:28, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2015 թ.
Ադրբեջանում լրագրող Խադիջա Իսմաիլովային 7,5 տարվա ազատազրկման են դատապարտել

Ադրբեջանում յոթուկես տարվա ազատազրկման են դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողուհի Խադիջա Իսմաիլովային: Ինչպես հաղորդում է «Գազետա»-ն, Իսմաիլովային մեղադրել են տնտեսական բնույթի հանցանքների համար:

«Իսմաիլովան իրեն մեղավոր չի ճանաչել և պնդում է, որ իրեն հետապնդում են քաղաքական պատճառներով: Լրագրողուհու և նրա գործընկերների կարծիքով` Իսմաիլովայից վրեժ են լուծում նրա` Ադրբեջանի իշխանությունների շրջանում տարածված կոռուպցիայի դեպքերի առթիվ ուսումնասիրություն անցկացնելու համար»,- մեջբերում է աղբյուրը:

Նշենք, որ 2012թ. Խադջա Իսմաիլովան հրապարակել էր կոռուպցիայի վերաբերյալ իր ուսումնասիրությունների արդյունքներն, ըստ որոնց` կառավարությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին հատուկ իրավունք է տրամադրել երկրի ոսկու հանքերից մեկից մեծ շահույթ ստանալու համար:

5074 | 0
Facebook