Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քիբերսպառնալիքների պատճառով` ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ

13:38, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2015 թ.
Քիբերսպառնալիքների պատճառով` ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ

ԱՄՆ-ը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի քաղաքացիական անձանց ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք կասկածվում են ամերիկյան կոմերցիոն կառույցների նկատմամբ քիբերհարձակումներ կատարելու համար, հայտնում է «Ռոյթերս»-ը:

Սակայն, ինչպես նշում է գործակալությունն, այժմ ԱՄՆ-ը վերջնական որոշում չի կայացրել պատժամիջոցների կիրառման կապակցությամբ: Նշվում է, որ այդ պատժամիջոցների հետևանքով էլ ավելի կվատանան հարաբերությունները Մոսկվայի ու Վաշինգթոնի միջև, բացի այդ, հարցականի տակ կհայտնվի Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի այցն ԱՄՆ:
    

Հիշեցնենք, որ երեկ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում Չինաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ:

6954 | 0
Facebook