Կաթնաշոռն ամենաարժեքավոր կաթնաթթվային մթերքներից է: Այն ունի սպիտակուցի, կալցիումի, կաթնային ճարպի, ֆոսֆորի բարձր քանակություն: Այն հիանալի յուրացվում է օրգանիզմում և բարձրացնում իմունային համակարգը:
Կաթնաշոռի ամենամեծ գաղտնիքը կալցիումի մեծ պարունակությունն է: Իսկ կալցիումն էլ ատամների, մազերի, եղունգների և ոսկրային համակարգի առողջության և ամրության համար մեկ գրավականն է»,- այս մասին տեղեկացնում են «Աշտարակ-Կաթ» ընկերության ներկայացուցիչները:
Կաթնաշոռը հատկապես օգտակար է երեխաների, հղի կանանց և կերակրող մայրերի համար, որովհետև կալցիումն ու ֆոսֆորի աղերն ամրացնում են ոսկրային հյուսվածքներն ու բարելավում արյան շրջանառությունը: Կաթնաշոռը պետք է ներառել փոքրիկների սննդակարգում` սկսած մեկ տարեկանից: Օրական 50-100 գրամ կաթնաշոռը բարելավում է փոքրիկների նյութափոխանակությունը, օգնում, որպեսզի ոսկրային համակարգն աճի կանոնավոր կերպով, դրական ազդեցություն է ունենում լյարդի աշխատանքի վրա:
«Աշտարակ-Կաթ» ընկերությունը սպառողին է ներկայացնում դասական և ցածր յուղայնությամբ կաթնաշոռերի տեսականի: Փափուկ կաթնաշոռն ու կաթնաշոռ+թթվասերն էլ պատրաստի նախաճաշ են թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար:
2014 թվականին «Աշտարակ-Կաթ» ընկերության կաթնաշոռը սպառողների քվեարկությամբ արժանացել է «Ժողովրդական ապրանքանիշ №1» կոչմանը»,- հավելում են ընկերության ներկայացուցիչները: