Մադրիդի «Ատլետիկո»-ի կիսապաշտպան Ռաուլ Գարսիան կշարունակի կարիերան Բիլբաոյի «Ատլետիկ»-ում: Ակումբները համաձայնության են եկել: 29-ամյա ֆուտբոլիստն այսօր Բիլբաոյում բուժզննում կանցնի, ու կստորագրվի պայմանագիրը:
Ավելի վաղ «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտնել է, որ Գարսիան ինքն է ցանկություն հայտնել «Ատլետիկ» տեղափոխվելու մասին: