Այս օրերին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անց է կացվում Asakusa Samba Carnival ամենամյա տոնակատարությունը, որը թվով 34-րդն է: Սամբայի հազարավոր կատարողներ և երաժիշտներ շքեղ հագուստներով շրջում են մայրաքաղաքի փողոցներով` Տոկիոն մի քանի օրով վերածելով աղմկոտ և ուրախ Ռիո դե Ժանեյրոյի: