Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը նշել է, թե որն է Եվրոմիության գլխավոր խնդիրն ապագայում

11:12, երկուշաբթի, 17 օգոստոսի, 2015 թ.
Մերկելը նշել է, թե որն է Եվրոմիության գլխավոր խնդիրն ապագայում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ հարցազրույց է տվել գերմանական ZDF հեռուստաալիքին ու խոսել Եվրոմիության առանցքային խնդիրների մասին: Նա նշել է, որ եվրոպական երկրները պետք է ներդաշնակեցնեն իրենց քաղաքականությունը փախստականների հետ կապված հարցերում:

Ըստ նրա` անհրաժեշտ է համատեղ ստանդարտներ և համատեղ քաղաքականություն մշակել փախստականներին ապաստան տրամադրելու հարցով: «Շատ մոտ ապագայում փախստականների հարցերն ավելի շատ կզբաղեցնեն եվրոպական երկրներին, քան Հունաստանն ու եվրոյի անկումը»,- ասել է Գերմանիայի կանցլերը:

7228 | 0
Facebook