Ողբերգական ավտովթար՝ Խաբարովսկի երկրամասում: Ինչպես հայտնում է «Վեստի»-ն, 12 ուղևոր է մահացել միջքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող երկու ավտոբուսների բախման հետևանքով: 60 մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի պատճառը արագության գերազանցումն է եղել: