Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ն թուրք-սիրիական սահմանի հարցով արտահերթ հանդիպում կանցկացնի

11:41, երեքշաբթի, 28 հուլիսի, 2015 թ.
ՆԱՏՕ-ն թուրք-սիրիական սահմանի հարցով արտահերթ հանդիպում կանցկացնի

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ բոլոր 28 պետությունները արտահերթ հանդիպում են ունենալու թուրք-սիրիական սահմանի վրա տիրող իրավիճակի հարցը քննարկելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «ԲիԲիՍի»-ն, Բրյուսելում կայանալիք հանդիպումը, որը նախաձեռնվել է Թուրքիայի կողմից, քննարկելու է վերջինի գործողությունները Սիրիայում և Իրաքում գտնվող ԻՊ զինյալների և քուրդ անջատականների դիրքերի ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվելու է նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի համատեղ առաջարկը` թուրք-սիրիական սահմանին բուֆերային գոտի ստեղծելու վերաբերյալ, որը զերծ կպահի սահմանը ԻՊ զինյալներից:

Հաղորդվում է նաև, որ սա ՆԱՏՕ-ի ողջ պատմության ընթացքում 5-րդ նմանատիպ դեպքն է, երբ դաշինքի անդամ որևէ պետություն արտահերթ հանդիպում է հրավիրել:
7935 | 0
Facebook