Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Պրոֆեսորը մեկ ծառի վրա աճեցնում է 40 տեսակի պտուղ

01:10, երեքշաբթի, 28 հուլիսի, 2015 թ.
Պրոֆեսորը մեկ ծառի վրա աճեցնում է 40 տեսակի պտուղ

Ամերիկացի պրոֆեսոր Սեմ Վան Ակենն ստեղծում է ծառեր, որոնց վրա միաժամանակ կարող են աճել 40 տարբեր տեսակների պտուղներ: Տարվա մեծ մասը ծառը ոչնչով չի տարբերվում սովորականից, սակայն գարնանը ողջ սաղարթը լցվում է գունագեղ ծաղիկներով:

Վան Ակեն ձմռան սկզբին պատվաստում է այս ծառի վրա տարբեր մրգատու ծառերի ճյուղեր, որոնք ներաճում են և գարնանը` ծաղկում: «Ես կարողանում եմ ծրագրավորել և ըստ էության, ստեղծել իմ սեփական ծառն»,- ասել է Ակենը: Նրա ծառերի վրա աճում են ոչ միայն տարատեսակ մրգեր, այլև միևնույն մրգի տարբեր տեսակներ:

Իր փորձարկումները պրոֆեսորն սկսել է 2008-ին, միջին հաշվով մեկ ծառի ստեղծման համար պահանջվում է 5 տարի: Այժմ արդեն 16 նմանատիպ ծառեր են աճում թանգարաններում, հասարակական վայրերում ու անհատական տներում:

Ապագայում գիտնականը ծրագրում է փոքրիկ հիբրիդային այգի ստեղծել քաղաքային տարածքում:

25310 | 1
Facebook