Խնդրում ենք սպասել...

Միջազգային

17 տարի անց Անժելիկա Վարումը մենահամերգ կտա

18:23, երկուշաբթի, 13 հուլիսի, 2015 թ.
17 տարի անց Անժելիկա Վարումը մենահամերգ կտա
     ՌԴ վաստակավոր արտիստուհի, 46-ամյա Անժելիկա Վարումը 17 տարվա դադարից հետո մտադիր է դեկտեմբերին հանդես գալ մենահամերգով: Այս մասին երգչուհին գրել է սոցկայքի իր էջում:
     «Դա ինձ համար կարևոր իրադարձություն կլինի, հուսով եմ` նաև գործընկերներիս և երկրպագուներիս»,- գրել է նա:
     Երկրպագուները կիսվել են իրենց ոգևորությամբ և հայտնել, որ սիրով ներկա կլինեն միջոցառմանը:
     Երգչուհու առաջին ալբոմը թողարկվել է 1991թ., որից հետո թողարկվել են ևս 13 ալբոմներ։ Նրա 60-ից ավելի երգեր դարձել են հիթ:
9903 | 1
Facebook