ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այն կարծիքին է, որ Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելը բավարար չէ մեր պահանջների լուծման համար: Ավելին, լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այդ հայտարարությունն ունի ձևական բնույթ, որի նպատակն է մոլորեցնել, խաբել ժողովրդին: «Կա՞ մեկը, որ տեսել է այդ Պերմյակովին: Եթե չկա մեղադրյալ, ի՞նչ է նշանակում գործը հանձնել: Առանց մեղադրյալի՝ դատավարություն հնարավոր չէ իրականացնել, սա ձևական գործընթաց է»:
Հարցին, թե ըստ նրա, ինչո՞ւ ռուսական կողմը հանկարծ որոշեց Պերմյակովին հանձնելու նման հայտարարություն անել, Փոստանջյանը նկատեց. «Նպատակը նաև ցուցարարների տրամադրությունը մեղմելն էր և բուն խնդրից շեղելը»: