Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տալիս բարձրախոս օգտագործել:
«Հավաքն անօրինական է, ժողովրդին տեղեկացրեք, որ բարձրախոսներն արգելված են»,- Բաղրամյան պողոտայում ասաց Վ. Օսիպյանը:
Իրավիճակը կրկին լարվեց Օսիպյանի այդ հրահանգից հետո:
«Լիազոր մարմնից բերեք թույլտվություն»,- ասաց փոխոստիկանապետը:
«Որոշողը մենք ենք` ժողովուրդն է, իսկ ժողովուրդն ուզում է: 10 օրից ավելի մենք ունեցել ենք երաժշտություն»,- արձագանքեցին ցուցարարները:
Այս պահին ցուցարարները թույլ չեն տալիս ոստիկաններին մոտենալ բարձրախոսին, հրմշտոց է սկսվել: