Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանը նոր առաջարկ է ներկայացրել իր պարտատերերին

19:22, երեքշաբթի, 30 հունիսի, 2015 թ.
Հունաստանը նոր առաջարկ է ներկայացրել իր պարտատերերին

Հունաստանի իշխանությունները երկրում ստեղծված տնտեսական լարված վիճակը հարթելու նպատակով նոր առաջարկ են ներկայացրել պարտատերերին: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

Աղբյուրը նշում է, որ Հունաստանն առաջարկել է ԱՄՀ-ին, Եվրոմիությանն ու Եվրոպայի Կենտրոնական բանկին երկու տարվա ժամկետով նոր համաձայնագիր կնքել, որ այդ ընթացքում Հունաստանը կարողանա մարել իր պարտքերը կրեդիտորական պարտքերի վճարման հետաձգման` պարտքերի վերակառուցման միջոցով: Միևնույն ժամանակ նշվել է, որ այդ ամբողջ ընթացքում Հունաստանը պարտավորվում է մնալ բանակցային գործընթացում և համագործակցել պարտատերերի հետ՝ ավելի արդյունվետ ուղի գտնելու նպատակով:

Հաղորդվում է նաև, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Հունաստանի իշխանություններին արել է պարտքերին առնչվող համաձայնագրի հարցով վերջին առաջարկը: Առաջարկը ներառում է հյուրանոցների համար ԱԱՀ-ի նվազեցում մինչև 13%՝ ի տարբերություն ավելի վաղ վարկատուների կողմից առաջարկվող 23%։ Համաձայնության դեպքում գումարվելու է Եվրախմբի արտակարգ նիստ, որի ժամանակ Հունաստանի և ԵՄ ներկայացուցիչները քննարկելու են պարտքերի վերակառուցման մասին համաձայնության հասնելու ուղին։

4701 | 0
Facebook