Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Բոբի Քրիսթինա Բրաունը, տեղափոխվել է հոսփիս՝ (անբուժելի հիվանդների խնամքի վայրեր՝ հիվանդության վերջին փուլում) այնտեղ անցկացնելու իր կյանքի վերջին օրերը: Նրա վիճակը դարձյալ կտրուկ վատացել է, հայտնել են հարազատները:
Հիշեցնենք, որ 22-ամյա Բոբիին հունվարի վերջին հայտնաբերել էին լողասենյակում՝ լոգատաշտի մեջ բերանքսիվայր պառկած:
«Չնայած որ նա ստանում էր հիանալի բուժօգնություն, այնուամենայնիվ, նրա վիճակը գնալով վատթարանում է»,- ասել են հարազատները:
2 օր առաջ՝ երեքշաբթի օրը, հարազատները հայց են ներկայացրել ընդդեմ նրա ընկերոջ՝ Նիք Գորդոնի, մեղադրելով նրան ոչ միայն Բոբիին ֆիզիկական և էմոցիոնալ բռնության ենթարկելու, այլև նրա հաշվեհամարից գաղտնի կերպով գումարներ հանելու համար: Մասնավորապես ասվում է, որ երբ Բոբին արհեստական կոմայի մեջ է եղել, Բրաունը նրա հաշվեհամարից հափշտակել է ավելի քան 11 հազար դոլար: Գորդոնը ոչ մի կերպ չի մեկնաբանել այս մեղադրանքները:
Հիշեցնենք, որ Բոբիի աշխարհահռչակ մորը՝ Ուիթնի Հյուսթոնին, 2012-ին մահացած են գտել լոսանջելոսյան հյուրանուցի համարում: Նրա մահը վրա էր հասել կոկաինի օգտագործման և սրտի հիվանդության պատճառով: