Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մայդան» Հայաստանում. ոստիկաններն անցան ցուցարարների կողմը. ուկրաինական լրատվական

17:35, երեքշաբթի, 23 հունիսի, 2015 թ.
«Մայդան» Հայաստանում. ոստիկաններն անցան ցուցարարների կողմը. ուկրաինական լրատվական

Ուկրաինական «24 TV» լրատվականն, անդրադառնալով Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերին, գրել է. «Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցություններ էր վարում ցուցարարների հետ: Ակտիվիստներն սկսեցին վանկարկել. «Օսիպյաʹն միացիʹր»: «Այʹո, այոʹ. միացել է: Բոլոր ոստիկանները ձեզ հետ են»,- ասել է փոխոստիկանապետը:

Հայաստանի մայրաքաղաքում ցույցեր են: Մարդիկ զայրացած են իշխանությունների որոշմամբ, որ հերթական անգամ փորձում է բավարարել ռուսական մոնոպոլ-կազմակերպության անսպառ ախորժակը: Ցույցի ընթացքում նոր պահանջներ ու կարգախոսներ հնչեցին ընդդեմ կաշառակերության ու տարածաշրջանում ռուսական ներկայության»:

16964 | 4
Facebook