Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուգանդայի ամենատգեղ տղամարդն 8-րդ անգամ հայր է դարձել

23:05, երեքշաբթի, 23 հունիսի, 2015 թ.
Ուգանդայի ամենատգեղ տղամարդն 8-րդ անգամ հայր է դարձել

Ուգանդայի բնակիչ 47-ամյա Գոդֆրի Բագումն ու նրա 37-ամյա կինը՝ Քեյթ Նամանդան, ունեցել են 6-րդ երեխային: Իսկ նախկին կնոջից Բագումն ունի ևս 2 երեխա:

Գիտությանն անհայտ հիվանդությունից տառապող Բագումը նախկինում կոշկակար է աշխատել, իսկ 2002-ին մասնակցել է «Ուգանդայի ամենատգեղ տղամարդ» մրցույթին ու հաղթող ճանաչվել: Նա մրցույթին մասնակցել էր՝ հույս ունենալով, որ կկարողանա գումար աշխատել ընտանիքը պահելու համար:

Տիտղոսը նվաճելուց հետո Բագումը փոխել է աշխատանքի բնույթն ու դարձել երգիչ՝ Սսեբաբի կեղծանունով:

Նա հեռացել է նախկին կնոջից՝ իմանալով նրա անհավատարմության մասին, հետագայում, ծանոթանալով Նամանդայի հետ, նա երկար է պայքարել՝ նրան հասնելու համար: 2008-ին ծնվել է նրանց առաջնեկն, իսկ հարսանիքը տեղի է ունեցել 2013-ին:

«Մենք հանդիպել ենք 4 տարի՝ բոլորից գաղտնի: Ես չեի ուզում, որ մեզ միասին տեսնեն, քանի դեռ չի ծնվել մեր երեխան: Ես ասացի, որ եթե նա ինձ բեռ է համարում, կարող է գնալ, և երբ Քեյթը հղիության 6-րդ ամսում էր, գնաց, բայց հետո վերադարձավ: Կարծում եմ՝ նա արդեն հաշտվել է իր ճակատագրի հետ»:,- ասել է Բագումը:

Իսկ կինը, խոսելով ամուսնու հետ հարաբերությունների մասին, ասել է, որ իր ընտրությունը ճիշտ է համարում: «Երբ գտնում ես քեզ համապատասխան մարդու, պետք չէ լսել, թե ինչ կասի շրջապատը: Պետք է սրտիդ հետևես: Արտաքինն ու գումարը չպետք է խնդիր դառնան»,- ասել է նա:

Ինչպես գրում է «Մետրո»-ն, Բագումը կարողանում է իր բազմանդամ ընտանիքը ֆինանսապես ապահովել իր հումորային համերգներով ու տեսահոլովակներով:

21909 | 0
Facebook