Խնդրում ենք սպասել...

Համացանց

Եվրոպոլը կարգելափակի ԻՊ ահաբեկիչների հետ կապ ունեցող սոցցանցային հաշիվները

12:58, երկուշաբթի, 22 հունիսի, 2015 թ.
Եվրոպոլը կարգելափակի ԻՊ ահաբեկիչների հետ կապ ունեցող սոցցանցային հաշիվները

Եվրոպայում կստեղծվի ոստիկանական հատուկ խումբ, որը պետք է զբաղվի սոցցանցերում «Իսլամական պետության» հետ կապված օգտատերերի հաշիվների որոնմամբ ու արգելափակմամբ:

Վաշինգթոնի Բրուքինգսի ինստիտուտի տվյալներով՝ միայն «Թվիթեր»-ում «Իսլամական պետության» հետ այս կամ այն կերպ կապված հաշիվների թիվը կարող է հասնել 90 հազարի:

Հենց այդ հաշիվներից էլ իրականացվում է մարդաորսը ահաբեկչական խմբավորման շարքեր:

Եվրոպոլը համագործակցելու է որոշ սոցցանցերի հետ, որոնց անունները չի հաղորդվում: ԻՊ անդամների և նրանց համախոհների որոնման հարցում այդ սոցցանցերն ակտիվորեն աջակցելու են ոստիկաններին:

Եվրոպոլի տվյալներով՝ վերջին ժամանակներում ավելի քան 5000 եվրոպացի է հայտնվել ջիհադիստների ցանցում՝ դառնալով նրանցից մեկը, գրում է «ԲիԲիՍի»ն:

31908 | 0
Facebook