Խնդրում ենք սպասել...

Միջազգային

41 տարեկան հասակում մահացել է Ժաննա Ֆրիսկեն

09:30, երեքշաբթի, 16 հունիսի, 2015 թ.
41 տարեկան հասակում մահացել է Ժաննա Ֆրիսկեն
     41 տարեկանում կյանքից հեռացել է ռուս հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն: Այդ լուրը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հաստատել է երգչուհու հայրը:
     «ԼայֆՆյուզ»-ի փոխանցմամբ` Ֆրիսկեն մահացել է հունիսի 15-ի գիշերը` ժամը 22:30-ին, գլխուղեղի քաղցկեղից:
    

Երգչուհու հիվանդության մասին հարազատները հայտնել էին անցած տարվա հունվարին: Նրան բուժման համար տեղափոխել էին Միացյալ Նահանգներ, ապա տարբեր թանկարժեք առողջարաններ:

Ֆրիսկեի բուժման համար հեռուստամարաթոն էր սկսվել,լ որի՝ ավելացված գումարով երգչուհին քաղցկեղով հիվանդ 7 երեխայի կյանք էր փրկել:

Ժաննա Ֆրիսկեն եղել է «Բլեստյաշչիե» խմբի կազմում, նախ որպես գեղարվեստական ղեկավար, ապա մեներգչուհի։ 2003-ից միայնակ էր հանդես գալիս, նկարահանվել էր նաև մի քանի ֆիլմում։

12074 | 0
Facebook