Հիանալի համից բացի ելակն ունի նաև մի շարք օգտակար հատկություններ
Ելակն այս սեզոնի ամենասիրված հատապտուղներից մեկն է: Շատերն են այն նախընտրում հիանալի համի համար, բայց քչերը գիտեն դրա օգտակար հատկությունները: Օրինակ, ելակն ատամներն սպիտակեցնող հատկություն ունի: Վիտամին C-ի խիտ պարունակության շնորհիվ այն կարող է մաքրել ատամնափառը, որն էլ դեղնացնում է ատամները: Ելակի ամենօրյա չափաբաժինը կանխում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը, քանի որ նրանում առկա էլագիկ թթուն վերահսկում է խոլեստերինի մակարդակը: Բացի այդ, վիտամին C-ն ամրացնում է արյունատար անոթները, կանխում կատարակտան: Ելակը դանդաղեցնում է ծերությունը: Մենք ծերանում ենք, որովհետև ծերանում են մեր հյուսվածքները, իսկ ելակը դանդաղեցնում է այս գործընթացը: Այս հատապտղում առկա ուժեղ հակաօքսիդանտներն ակտիվորեն դիմադրում են ազատ ռադիկալներին՝ օրգանիզմի ծերացման ամենամեծ մեղավորներին: Հետազոտությամբ պարզվել է, որ ծերացումը կանխելու համար բավական է ամեն օր ճաշից հետո մի քանի հատիկ ելակ ուտել: Ելակն իսկապես արդյունավետ է պզուկների դեմ պայքարում: Ուգրիներով ու պզուկներով պատված մաշկը հնարավոր է բուժել ելակով: Անհրաժեշտ է ելակի դիմակը քսել դեմքին, որպեսզի հակաօքսիդանտներն ակտիվորեն պայքարեն մաշկային խնդիրների դեմ: Ելակի և լիմոնի կամ թթվասերի խյուսը նաև բացացնում է պեպենների գույնը: Ելակն ուտելով՝ կարելի է պայքարել ասթմայի և ալերգիայի դեմ: Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք պարզում են, որ ելակն իր հակաբորբոքային ազդեցության շնորհիվ օգնում է ասթմայով և ալերգիայի մի շարք տեսակներով (եղջրացան, հարբուխ, աչքերի արցունքակալում) տառապողներին: Ելակն օրգանիզմին հնարավորություն է տալիս արտադրել երջանկության հորմոն: Գիտական հետազոտությունները պարզել են, որ դեպրեսիան կախված է մարդու հոգեկան վիճակից, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող պայքարել դրա դեմ բնական միջոցներով: Ելակը կանխում է հոմոցիստենի՝ անառողջ չափերով արադրությունը, ինչի շնորհիվ արյունն անարգել ուղեղ է տեղափոխում օգտակար նյութեր: Ելակի չափավոր կիրառումը շատ օգտակար է նաև ապագա մայրերի ու հատկապես պտղի առողջ աճի համար: |