Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում սաստիկ տապի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը

18:15, ուրբաթ, 29 մայիսի, 2015 թ.
Հնդկաստանում սաստիկ տապի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը

Սաստիկ տապը, որ արդեն առնվազն 1700 մարդու կյանք է խլել Հնդկաստանում, աստիճանաբար մեղմանում է: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ արդեն այս երեկոյան հնարավոր է՝ անձրև տեղա տապից առավել տուժած հարավային շրջաններում: Հիշեցնենք, որ ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Թելանհանա և Անդհար Պրադեշ նահանգներում: Այժմ այդ նահանգներում որոշ տեղերում երկինքը պատվել է ամպերով, հաղորդում է «ԲիԲիՍի»-ն:

Անձրևների սեզոնը Հնդկաստանում պետք է սկսվի հարավային Քերելա նահանգից, հետո անձրևները կտարածվեն ողջ երկրով:

5178 | 0
Facebook